News.am. 23-7-2011- Հայ-վրացական սահմանը «Բավրա»անցակետով այսօր` հուլիսի 23-ին հատելու փորձ կատարելիս Հայաստանի ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Երեւանի բնակիչ, 31-ամյա Կարեն Յուրայի Մեհրաբյանը:
Նա կասկածվում է Ադրբեջանի հանրապետության հատուկ ծառայությունների հետ կապի մեջ:
ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Մեհրաբյանը ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվել է երկարատեւ ժամանակահատվածում, որի ընթացքում տարբեր, այդ թվում տեսաձայնագրման միջոցով փաստաթղթավորվել են Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող` ԼՂՀ ռազմական պոտենցիալի վերաբերյալ նրա կողմից տեղեկատվության հավաքման, պահպանման եւ փոխանցման փաստերը:
Կ. Մեհրաբյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող գաղտնի տեղեկատվության հավաքման գործընթացում փորձել է ներգրավել ԼՂՀ բնակիչների եւ ՀՀ ՊՆ զինծառայողների:
ՀՀ ԱԱԾ–ում առկա են Կ. Մեհրաբյանի հակաիրավական գործունեության` Թուրքիայի հանրապետության տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից նրան հավաքագրելու եւ հետագայում օգտագործելու փաստը ապացուցող անհերքելի փաստագրական նյութեր:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական դավաճանություն), քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

No comments:
Post a Comment