Saturday, March 20, 2010

Մելիքյան. ԼՂ կարգավորման հարցում ծագումը նշանակություն չունի

Aysor.am. 20-3-2010- Այսօրվա ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն անդրադարձավ ԼՂ խնդրով ԵԱՀԿ խոհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այն հայտարարությանը, թե ԼՂՀ վերադարձը բանակցային գործընթաց հնարավոր չէ այն պատճառով, որ Հայաստանի նախկին և գործող նախագահները Ղարաբաղյան ծագում ունեն: Հայտնելով, որ նա անձամբ գտնվել է այն դահլիճում, որտեղ արվել է այդ հայտարարությունը, պատգամավորը շեշտեց, որ հայկական կողմի համար անընդունելի է նման մոտեցումը: «Ինչպե՞ս պատահեց, որ ղարաբաղյան ծագում ունեցող Հայաստանի մյուս նախագահը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաձայն այսօր հնչեցնում է այն խնդիրը, որ Ղարաբաղն անպայման պետք է լինի բանակցային կողմ: Ծագումն այստեղ ոչ մի նշանակություն չուներ: Բանակցությունների վարման ընթացքը տարավ դրան, որ Ղարաբաղը դուրս մնաց այդ գործընթացից, և դրա մեղավորը ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է»,- ասաց բանախոսը:

No comments: