
News.am. 24-3-2010- Թուրքիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Բուրաք Օզուգերգինը հայտարարել է, որ խորհրդարանների կողմից պատմական խնդիրների քննարկումները իրավական չեն:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Օզուգերգինը նշել է, որ Թուրքիայի օրակարգում է խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության քննարկումները միջազգային իրավունքի դատարաններ տեղափոխելու հարցը:
ԱԳՆ խոսնակը հնարավոր տարբերակներից նշել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան դիմելը:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծերի ընդունումից հետո Անկարա հետ կանչված դեսպանների ճակատագրին, Օզուգերգինը հայտնել է, որ երբ ժամանակը գա, նրանք կվերադառնան իրենց պարտականությունների կատարմանը:
No comments:
Post a Comment