Aysor.am. 16.03.2010- Քիչ առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ա-ն ծաղկեպսակ դրեցին 1828 թ.-ի ռուս-պարսկական պատերազմի ընթացքում զոհված ռուս զինվորների հուշակոթողին Էջմիածնի մերձակայքում:
Ծաղկեպսակ դնելուց հետո Գարեգին Երկրորդը աղոթք կարդաց հավաքվածների համար և զոհված զինվորների հիշատակին:
Հուշակոթողը նվիրված է 1827 թ.-ի օգոստոսի 17-ին Էջմիածնի պաշտպանության համար մղված Օշականի ճակատամարտում զոհված 1131 ռուս զինվորների հիշատակին:
Այնուհետև երկու երկրների հոգևոր առաջնորդները շարժվեցին դեպի Էջմիածին:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment