Wednesday, March 17, 2010

Հուսանք` մեր դիպլոմները կճանաչվեն Իրանում

Report.am. 17-3-2010- Հայաստանյան բուհերի դիպլոմները Իրանում չեն ճանաչվում: Այս առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ խնդրին անդրադարձել է նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը. «Այս ամիսների ընթացքում Իրանի մեր գործընկերների առջև խնդիրը բարձրացվել է նախարարության կողմից: Ինչպես դեսպանն է նշել` խնդիրը տեխնիկական բնույթի է, և հույս ունենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն կրթության և տեխնոլոգիաների նախարարի հրավերով ապրիլին կայանալիք այցի ընթացքում, որտեղ ներգրավված կլինեն նաև ՀՀ առաջատար բուհերի ռեկտորներ, կփորձենք հարցի վերջնական լուծում արձանագրել»,- ասաց Արմեն Աշոտյանը:

No comments: