Saturday, March 20, 2010

Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականները կարող են հանդիպել Աստանայում

News.am. 20-3-2010- Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականները ԵԱՀԿ նիստի շրջանակներում մայիսին կարող են հանդիպել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend News-ը, մարտի 20-ին լրագրողներին հայտնել էԱդրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան։ «Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը կազմակերպում է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումներ, եւ հնարավոր է, որ այդ հանդիպումներից հաջորդը մայիսին տեղի ունենա Աստանայում»,- հայտարարել է Մուրադովան։ Հիշեցնենք, որ հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները վերջին անգամ հանդիպել էին հոկտեմբերի 22-ին՝ Ռուսաստանի Պետդումայում։ Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը եւ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ Բյուլ Օղլին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն։

No comments: