Tuesday, March 16, 2010

Թուրքիայում եւս մեկ հայկական եկեղեցի կվերանորոգվի, այս անգամ Սիվասի նահանգում

News.am. 16-3-2010- Թուրքիայի Սիվասի (Սեբաստիա) նահանգի Հաֆիք շրջկենտրոնին պատկանող Թուզհիսար գյուղում գտնվող 18-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին վերանորոգվելու է: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Հաֆիքի քաղաքապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Զեքի Այդընը հայտնել է, որ խնդիրը ներկայացվելու է Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարին: Քաղաքապետը նշել է, որ հողատարածքի տերը, որի վրա գտնվում է եկեղեցին, նույնպես կողմ է վերանորոգման նախագծին եւ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի եկեղեցին վերանորոգվի եւ բացվի զբոսաշրջության համար: Նշենք, որ տեղեկություն չկա՝ եկեղեցին խաչ ունենալու է, թե կրկին զբոսաշրջության շահերից ելնելով միայն թանգարան է լինելու:

No comments: