News.am. 13-3-2010- Քաղաքագետ Իլգառ Մամեդովը, որը մասնակցել է Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարին, մեկնաբանել է ԵԱՀԿ Միսնկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի արտահայտությունը: Հիշեցնենք, որ վերջինս, որը նույնպես մասնակցում էր Երեփւանյան սեմինարին ասել է, որ հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանը չի կարող հաղթել, որովհետեւ ինքն անձամբ է ծանոթ ղարաբաղցիների քաջությանը:
«Իսկապես, Ֆասիեն նման բան ասել է, որ ղարաբաղից քաջ կռվողները թույլ չեն տա Ադրբեջանին հաղթել պատերազմում: Նա խոսել է ֆրանսերեն եւ ես, ինչպես նաեւ մյուս ներկաները, լսել եմ այդ ելույթի անգլերեն թարգմանությունը»,- ասել է քաղաքագետն ու հավելել. «Ափսոսանքի է արժանի այն փաստը, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներից մեկը իր պարտականությունների փոխարեն իր վրա է վերցրել ՀՀ պաշտպանության նախարարի պարտականությունները` բարձրացնել հայ զինվորականների ոգին»:
Նշենք, որ Ֆասիեի այդ արտհայտությունը մինչեւ հոգու խորքը վիրավորել է Ադրբեջանին եւ անգամ այդ երկրի ԱԳՆ-ն է սպառնացել, թե եթե պարզվի, որ նա իսկապես նման բան է ասել, ապա իրենք պաշտոնական պատասխան կտան:
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment