Wednesday, March 31, 2010

ՊԵՏԴԵՊԻ ԽՈՍՆԱԿԸ ՔԼԻՆԹՈՆ-ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ ԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

«Լրագիր» 30-3-2010- «Մենք հասկանում ենք դեսպանին հետ կանչելու Թուրքիայի որոշման պատճառները, երկուշաբթի կայացած բրիֆինգում լրագրողներին ասել է պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին՝ հավելելով. - Մենք հույս ունենք, որ դեսպանը շուտով կվերադառնա»: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Կիրակի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ, Քլինթոնը Դավութօղլուին տեղյակ է պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի մասին, քննարկվել է Մինսկի խմբի գործունեությունը, կողմերը խոսել են հայ-թուրքական հարաբերությունների, Մերձավոր Արեւելքի զարգացումների մասին։ «Դա ջերմ եւ կառուցողական քննարկում էր: Երկուսն էլ՝ նախարարը ու պետքարտուղարը, ընդգծել են, որ Թուրքիայի ու Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերությունը կարեւոր է», - ասել է Քրոուլին։

No comments: