Saturday, March 20, 2010

ՂԱՐԱԲԱՂԸ ՏԱԼԸ ԿՆՇԱՆԱԿԻ ՎԵՐՋ

«Լրագիր» 20-3-2010- Euronews-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ասել է. “Մենք նախ և առաջ խոսում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Երբ այդ հարցը որոշվի, մյուս խնդիրների կարգավորումը կլինի հեշտ և արագ: Պարզ է, որ մենք շատ ավելի ենք շահագրգռված հակամարտության կարգավորման հարցում: Սակայն մենք շահագրգռված ենք հակամարտության տևական կարգավորմամբ, որպեսզի տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունն ու անվտանգությունը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին, ինչը կնշանակի Ղարաբաղի գոյության դադարեցում”: Լրագրողի հարցին, թե Ադրբեջանը հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. “Միջազգային հանրությունը մեզ առաջարկում է այդ խնդիրը կարգավորել միջազգային իրավունքների երեք սկզբունքների հիման վրա` ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման: Օգտվելով առիթից՝ ուզում եմ հեռուստաեթերից դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Մենք՝ հայերս, բազմիցս ենք ասել, թե ինչ է մեզ համար նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ ահա ադրբեջանցիները կարո՞ղ են ասել, թե ինչպես են իրենք հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ինքնորոշման իրավունքը: Երբ մենք անում ենք հարցին առնչվող համատեղ հայտարարություններ, Ադրբեջանը չի խոսում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, բայց խոսում է հակամարտության գլխավոր մասնակիցներից մեկի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին”:

No comments: