Wednesday, March 31, 2010

Ու՞ր է հոսում հայկական դրամը

Tert.am. 30-3-2010- ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ երկրի դրամական բազան, որն արտահայտված է ազգային արժույթով, սկսել է կրճատվել 2008թ. տարեվերջից։ Ասատրյանի խոսքով՝ այդ գործընթացը շարունակվում է մինչև օրս։ Դրամի պահանջարկի կտրուկ կրճատման պատճառը, ըստ Ասատրյանի, երկու գործոններ են, որոնցից մեկը քաղաքական է։ «Հասարակությունում մեծանում է անվստահությունը իշխանությունների և հետևաբար, ազգային արժույթի նկատմամբ»,- պարզաբանեց Ասատրյանը։ Ըստ ԿԲ նախկին նախագահի` երկրորդ գործոնը փողերի արտահոսքն է արտասահման։ Նա որպես օրինակ նշեց Վրաստանը, որտեղ ստեղծված են ավելի բարենպաստ պայմաններ բիզնես վարելու համար։ Ասատրյանի դիտարկմամբ` վերջին ժամանակներում նկատվում է հայկական բիզնեսի արտահոսք դեպի Վրաստան։ Բագրատ Ասատրյանը նաև տեղեկացրեց, որ 2010թ. առաջին երեք ամիսներին դրամով արտահայտված գումարային բազան կրճատվել է 45 մլրդ դրամով։ 2008թ. երկրում կանխիկ դրամական բազան կազմում էր 344 մլրդ դրամ, 2009թ.` 320 մլրդ դրամ, իսկ 2010թ. մարտի 25-ի դրությամբ այն կրճատվել և կազմել է 274 մլրդ դրամ։

No comments: