Wednesday, March 31, 2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՍՏՈԿՀՈԼՄ

«Լրագիր» 30-3-2010- Շվեդիայում Թուրքիայի դեսպանը վերադարձել է Ստոկհոլմ՝հաղորդում է թուրքական Անադոլու գործակալությունը՝ հիշեցնելով, որ դիվանագետը հայրենիք էր կանչվել Շվեդիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության շուրջ ընդունված բանաձեւից հետո։ «Շվեդիայի կառավարությունը հավաստիացրեց, թե չի կիրառելու խորհրդարանում ընդունված որոշումը, այդ իսկ պատճառով Անկարան որոշեց ինձ ետ ուղարկել», այսօր Ստոկհոլմ մեկնելուց առաջ հայտարարել է դեսպան Զերգյուն Քորոթուրքը, տեղեկացնում է Ազատություն ռադիոն։

No comments: