Saturday, March 13, 2010

ԴԱՎՈւԹՕՂԼՈւ. «ՄԵՆՔ ԹՈւՅԼ ՉԵՆՔ ՏԱ, ՈՐ ՄԵՐ ՊԱՏՄՈւԹՅՈՒՆՆ ՈւՐԻՇՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵՆ»

Report.am. 13-3-2010- «Պատմության քաղաքականացումը ժողովուրդների համար հղի է մեծ վտանգներով: Խորհրդարանները չպետք է պատմական փաստերի առնչությամբ որոշումներ կայացնեն: Կարծում ենք, որ այդ որոշումը մեծ սխալ էր»,- այս մասին Հելսինկիում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմենդ Դավութօղլուն իր շվեդ գործընկերոջ հետ հանդիպման ավարտից հետո` ավելացնելով, որ Շվեդիայի խորհրդարանի որոշումն այս ժամանակաշրջանում, երբ Թուրքիայի և Շվեդիայի միջև հարաբերություններն այդքան լավ են զարգանում, անբացատրելի է: «Մենք թույլ չենք տա, որպեսզի մեր պատմությունն ուրիշները գնահատեն: Ոմանց համար 1915 թվականի իրադարձությունները կարող են որպես Հայկական հարց դիտարկվել, իսկ մեզ համար 1915 թվականը առնչվում է Չանագալի ճակատամարտի հետ (Առաջին համաշխարհայինի ընթացքում թուրքերի հազվադեպ հաղթանակներից-խմբ.), երբ թուրք ժողովուրդը ետ էր մղում մեծ բանակների գրոհները` իր երկիրը պաշտպանելու նպատակով: Թուրք ժողովուրդը չի ընդունի նման վիրավորանքները: Նման որոշումներն անթույլատրելի են, և մենք ստիպված ենք քայլեր ձեռնարկել»,- ասել է Դավութօղլուն:

No comments: