Wednesday, March 31, 2010

Թուրքիայում հայ ճարտարապետի անունով փողոց կկոչեն

Tert.am. 31-3-2010- Թուրքիայի Մարդին նահանգի փողոցներից մեկը կկոչեն ազգությամբ հայ ճարտարապետ Լոլե Սարգիս Գիզոյի անունով: Այս մասին, թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Մարդինի նահանգապետ Հասան Դուրուերը: Նահանգապետի խոսքով` հայ ճարտարապետի ձեռագիրը կարելի է տեսնել Մարդինի գրեթե բոլոր փողոցներում: «Մարդինում ամենուրեք կարելի է հանդիպել ճարտարապետ Լոլեի ձեռագրին: Ի նշան նրա հանդեպ նվիրվածության՝ որոշել ենք Մարդինի փողոցներից մեկը նրա անունով կոչել: Լոլե Սարգիս Գիզոն մարդինի Սինանն է»,- հայտարարել է նահանգապետ Հասան Դուրուերը:

No comments: