Wednesday, March 17, 2010

Մարդկանց կարելի է նույնականացնել մանրէների միջոցով

Tert.am. 17-3-2010- Գիտնականներն առաջարկել են մարդկանց նույնականացման նոր մեթոդ մատնահետքերով: Պարզվել է, որ մանրէները, որոնք «ապրում են» մարդկանց մատների վրա, յուրաքանչյուրի մոտ տարբեր են։ Այս մասին հաղորդում է ScienceNOW-ն։ Յուրաքանչյուր մարդ «ապաստան» է հսկայական թվով միկրոմարմինների համար։ Մանրէներն ապրում են ոչ միայն մարմնի ներսում, այլև մարմնի վրա։ Գիտնականներն ուսումնասիրել են միկրոմարմինների «գաղութների» կազմը, որոնք մնացել են մարդու մատներին համակարգչային մկնիկով աշխատելուց հետո։ Հետազոտողները նաև ուսումնասիրել են այն մարդկանց մատների մանրէների տեսակները, ովքեր չեն դիպչել մկնիկին։ Այնուհետև գիտնականներին հաջողվել է նույնականացնել ուսումնասիրության մասնակիցների մատնահետքերը, ինչպես նաև տարբերակել նրանց մատնահետքերը փորձի այլ մասնակիցների մատնահետքերից։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ մանրէները մնում են մկնիկի վրա օգտագործելուց հետո երկու շաբաթվա ընթացքում։ Հեղինակների կարծիքով՝ իրենց հետազոտության արդյունքները կօգնեն քրեական բաժնի աշխատակիցներին մատնահետքերի մանրէների ուսումնասիրության միջոցով նույնականացնել հանցագործներին։

No comments: