Tert.am. 17-3-2010- ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է ուղղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդին` ներկայացնելով բարեփոխումների ցանկն ու ժամանակացույցը, որոնք պատրաստվել են Հայ ազգային կոնգրեսի կողմից, և որոնք ՀԱԿ-ը ներկայացրել է ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեին և համազեկուցողներին:
«Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայ ազգային կոնգրեսին ուղղված Ձեր նամակի համար, որն ուղարկվել էր ի պատասխան մեր կողմից 2009թ. դեկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակ հանձնված դիմումի:
Մենք գոհացած ենք այն փաստով, որ իրավիճակը Հայաստանում դուրս չի մնացել Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնից և ԵԽ-ն հավատարիմ է մնում ԵԽԽՎ-ի կողմից 2008թ. կեղծված ընտրությունների վերաբերյալ ընդունված որոշումների իրագործմանը»,- նշվում է նամակում:
Հիշեցնելով, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն մարտի 17–ին կքննարկի ՀՀ իշխանությունների կողմից առաջարկված բարեփոխումների ժամանակացույցը, որոնք ներկայացվել են ի պատասխան մտահոգությունների, որոնք տեղ են գտել ԵԽԽՎ վերոհիշյալ որոշումներում, ինչպես նաև ԵԽԽՎ համազեկուցողներ Կոլումբիեի և Պրեսկոտի հեղինակած զեկույցում, Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ Յագլանդը կօգտագործի իրենց կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունները, ինչպես նաև իր անձնական ազդեցությունը, որպեսզի ՀԱԿ առաջարկությունները դառնան մարտի 17-ի Մոնիտորինգի կոմիտեի նստաշրջանի քննարկման մի մասը:
«Մեր առաջարկում նշված բարեփոխումների իրականացումը հանդիսանում է հրատապ անհրաժեշտություն, քանի որ Հայաստանը` 2008թ. փետրվարի 19-ի չարաբաստիկ ընտրություններից հետո երկու տարի շարունակ մնում է քաղաքական ճգնաժամում: Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ նաև ԱՄՆ Պետքարտուղարության, որի մասին խոսվում է վերջերս հրապարակված մարդու իրավունքներին նվիրված զեկույցում և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի, որը քննադատում է Հայաստանում արդարադատության համակարգի գործունեությունը` մասնավորապես վերջին երկու տարիների ընթացքում ընդդիմության ակտիվիստների քաղաքական հետապնդումները: Նշված բարեփոխումների իրականացումը հանդիսանում է հրատապ անհրաժեշտություն նաև, քանի որ քաղաքական և դատական համակարգերում գոյություն ունեցող թերությունները հանդիսանում են շարունակական խնդիրների և անարդարությունների աղբյուր, որոնց ամեն օր դիմակայում են հայաստանցիները»,- նշում է ՀՀ առաջին նախագահն իր նամակում:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment