Tert.am. 9-4-2010- Հայաստանի Ազգային արխիվում պահվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ շուրջ 12 հազար փաստաթուղթ։ Այս մասին այսօր հայտնեց արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ այդ փաստաթղթերը կարելի է դասակարգել չորս խմբի` հոգևորականների նամակներ, տարբեր երկրների դեսպանների զեկուցագրերի պատճեններ, գաղթականների հուշեր ու վկայություններ, լուսանկարների բնօրինակներ և պատճեններ։
Արխիվում առանձնակի տեղ է զբաղեցնում հատուկ տեղեկագիրը, որը ժամանակին կազմել է հայ մեծ բանաստեղծ Հովhաննես Թումանյանի գլխավորած հանձնաժողովը։
Հովհաննիսյանը հայտնեց, որ շուտով լույս կտեսնի այդ տեղեկագրի եռահատորը։
Իսկ մեկ շաբաթից Ազգային արխիվում կբացվի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված լուսանկարների և փաստաթղթերի ցուցահանդես։
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment