Tert.am. 9-4-2010- Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովին մասնակցող ՝ Հայաստանի և Թուրքիայի անդամ կազմակերպություններն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ մասնավորապես, կոչ անելով Թուրքիային ազատվել խոսքի ազատությունը սահմանափակող ՔՕ 301 հոդվածից։
«Համոզված ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում և Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր երկրներում խաղաղաստեղծ գործընթացի, հաշտեցման և բարիդրացիական հարաբերությունների գրավականն է և նպատակ ունի երաշխավորել սահմանների բոլոր կողմերում բնակվող անձանց անվտանգությունը, բարեկեցությունն ու արժանապատվությունը:
Կոչ ենք անում Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին և հասարակություններին համատեղել ջանքերը և ապահովել այնպիսի միջավայր և գործընթացներ, որ թույլ կտան հատուցել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում` ազգության, կրոնի և այլ հիմքերով խտրականության համար, ինչպես նաև հավատարիմ մնալ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին:
Տարածաշրջանում դեպի մարդու իրավունքները հարգանքն ապպահովելու նպատակով հայցում ենք խոսքր ազատություն բոլոր երկրներում և առաջարկում ենք հրաժարվել բոլոր այն օրենքներից և գործողություններից, որ սահմանափակում են խոսքի ազատությանը, մասնավորապես` հայ-թուրքական եկրխոսությանը խոչընդոտող Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածից:
Հորդորում ենք Թուրքիայի և Հայաստանի իշխող և ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին կատարել իրենց պարտքը և ձեռնարկել երկու պետությունների և հասարակությունների միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերը, մասնավորապես իրականացնելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու վերաբերյալ երկկողմանի արձանագրությունը: Այս ուղղությամբ առաջընթացը և Թուրքիայում ժողովրդավարական ձևափոխումների գործընթացը բարենպաստ միջավայր կձևավորեն Հայոց Ցեղասպանության ցավալի խնդրին անդրադառնալու համար:
Մենք դատապարտում ենք տարածաշրջանի պետությունների որոշ կառույցների ռազմատենչ հավակնություններով սնվող թշնամանքի բոլոր ձևերն ու դրսևորումները:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարատև խաղաղություն հաստետելու և ապագայում փոխադարձ թշնամանք կանխելու նպատակով կոչ ենք անում երկու պետությունների կառավարություններին վավերացնել և կատարել Հռոմի` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:
Երկու հասարակությունների միջև կամուրջներ կառուցելու նպատակով կոչ ենք անում եկրու պետություններին իրականացնել ներառական քաղաքականություն և հրաժարվել սահնապափակող մոտեցումներից կյանքի բոլոր ոլորտներում:
Կոչ ենք անում երկու երկրների կառավարություններին և քաղաքացիական հասարակություններին խթանել հավասար և արդար վերաբերմունք բոլոր, այդ թվում` մամուլի, կրթության, վարչարարության, իրավակիրարկման և հանրային կյանքի այլ ոլորտներում»,– ասվում է հայտարարության մեջ:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment