Saturday, April 24, 2010

Թուրքիան կատաղությամբ է դիմավորել գերմանացի խորհրդարանականին, ով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Haynews.am.24-4-2010- Թուրքիայում կատաղությամբ են ընդունել Գերմանիայի խորհրդարանի «Մարդու իրավունքներն ու հումանիտար օգնություն» աշխատանքային խմբի ղեկավար Էրիկ Շտայնբեխի այն հայտարարությանը, որով նա ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը: Թուրքական TRT-ն տեղեկացնում է, որ գերմանացի խորհրդականի այդ հայտարարությունը «խիստ դատապարտել է» Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարներից մեկը` Օմեր Չելիքը, որը դա համարել է«անհիմն»: Նա անգամ չի ծուլացել և գրավոր նամակ է ուղարկել Շտայնբեխին, որում իր բողոքների շարանն է հնչեցրել:

No comments: