«Լրագիր» 23-4-2010- Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը Ժողովուրդների բարեկամության այգու բացմանը հայտարարել է, որ իր մորական պապին սպանել են հայերը: Սակայն, նրա խոսքով, իրենց ընտանիքում երբեք թշնամություն չի եղել հայերի հանդեպ: Որպես ապացույց նա նշել է, որ իր մամուլի քարտուղարներից մեկը ազգությամբ հայուհի է` Նադյա Թեշելը: Այս մասին տեղեկացնում է CNN-Turk-ը:
Նա ասել է, թե Թուրքիան ուզում է խաղաղությամբ ապրել բոլոր ժողովուրդների հետ եւ դեմ է պատերազմին: Նման այգու բացումը վկայում է այդ մասին, ասել է քաղաքապետը:
Friday, April 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment