Friday, April 23, 2010

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ

«ԱԶԳ , 23-04-2010 - Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին: Քննարկվել են բուհերի դիպլոմները փոխադարձ ճանաչելու հարցերը, որին ավելի հանգամանորեն անդրադարձ կարվի Աշոտյանի` Իրան նախատեսվող այցի ժամանակ: Վերջինիս Սաղայիանը փոխանցել է Իրանի գիտության եւ տեխնոլոգիայի նախարարի Իրան այցելելու հրավերը: Վերջին շրջանում մեր բուհական կրթության որակից Իրանից հնչող որոշ դժգոհությունների վերաբերյալ Աշոտյանը դեսպանին վստահեցրել է, որ խստացվել են կրթության որակի վերահսկողության մեխանիզմները:

No comments: