Saturday, April 24, 2010

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈ՞ՒՄ

«ԱԶԳ», 24-04-2010- Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման ու դրա հետ մեկտեղ հայ-թուրքական գործընթացում «դուռը բաց թողնելու» Հայաստանի դիրքորոշման մասին Հայաստանի նախագահի ուղերձի մեկնաբանություններում քիչ չեն կարծիքները, թե այսպիսով մի որոշ ժամանակ դադարի վիճակում կլինի հայ-թուրքականը, եւ առավել կակտիվանա հայ-ադրբեջանականը: Այս համատեքստում հետաքրքրական է, որ, ըստ Armenia Today-ի, մոտ ժամանակներս, իսկ ավելի հավանական էՙ մայիսի 8-ին, հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում` Հաղթանակի օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում: Ըստ աղբյուրի, այս հանդիպման հավանականությունն ու կազմակերպումն էին քննարկել օրերս Մոսկվայում հանդիպում անցկացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Թեմայի շրջանակներում առանձնակի հետաքրքրական է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունից խոստացել են մեկնաբանություն տալ Թուրքիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների կազմում հայտնվելու հնարավորության առնչությամբ: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության, Ռուսաստանը դեռ ուսումնասիրում է Թուրքիայիՙ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կազմում ընդգրկվելու հնարավորությունը:

No comments: