Ապրիլի 21-ին Երեւանում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ:
Անվտանգության խորհուրդը անդամները քննարկել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Սերժ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:
Քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետության նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին:
Thursday, April 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment