Ապրիլի 19-ին, Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանը, Ստոկհոլմում առիթը ունեցավ հանդիպելու Շվեդիայի ընդդիմության երկու գլխավոր կուսակցությունների ղեկավարների հետ: Նախ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Տիկ.Մոնա Սահլինի հետ, որը հավակնում է երկրի վարչապետի պաշտոնին, եթե “Կարմիր եւ Կանաչ” կոալիցիան գալիք սեպտեմբերին կայանալիք ընտրություններին հաղթանակ տանի, այնուհետեւ` Ձախ կուսակցության նախագահ Լարշ Օլիի հետ:Սոցիալդեմոկրատական կուսակցությունը Շվեդիայում ամենից մեծ կուսակցությունն է եւ տասնյակ տարիներ Ձախերի աջակցությամբ եղել է իշխանության գլուխը: Ըստ սոցհարցումների նրանց կրկին` (այս անգամ որպես կոալիցիա) իշխանության գալու հնարավորությունը շատ մեծ է:
Այս երկու կուսակցությունները մեծ աշխատանք են կատարել Շվեդիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման գործում, որի համար էլ պրն Հակոբյանը ԵՀՀ-ի անունից շնորհակալության խոսքեր ուղղեց երկու նախագահներին:
Հաջորդ շաբաթ նախատեսվում է այլ հանդիպումներ:
Եվրոպայի Հայերի Համագումար
Մամլո գրասենյակ
20.04.2010, Ստոկհոլմ
Friday, April 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment