News.am. 9-4-2010- Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հրավերով ապրիլի 11-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Լիբանան կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Մարտին Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Արայիկ Գրիգորյանը:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բեյրութում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանի, ԱԺ նախագահ Նաբիհ Բերրիի, վարչապետ Սաադ Հարիրիի, ԱԳ նախարար Ալի Շամիի, ինչպես նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
Նախատեսված են հանդիպումներ Լիբանանի հայկական ավանդական կուսակցությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment