Wednesday, April 7, 2010

Բաքվում «Մեկ ազգ` յոթ պետություն» խորհուրդ է հիմնադրվել

Aysor.am. 06.04.2010- Թյուրքախոս յոթ պետությունների կողմից Բաքվում անցկացված միջոցառումն ավարտվել է «Մեկ ազգ, յոթ պետություն» խորհրդի հիմնադրմամբ: Խորհրդի նախագահ է ընտրվել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ազեր Հասրեթը: Ըստ մուսավաթ.քոմ-ի, նորաստեղծ խորհրդի կենտրոնակայանը գործունեություն կծավալի Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող «Մեկ ազգ, յոթ պետություն» մշակույթի և համերաշխության կազմակերպության կազմում: Այն անհրաժեշտ ժամանակ յոթ թյուրքական պետությունների և այլ թյուրքական հանրությունների խնդիրների հետ կապված հավաքներ կկազմակերպի Բուրսայում գտնվող թյուրքական հանրապետությունների գլխավոր ներկայացուցչությունում: Հավաքի մասնակիցները որոշել են ոչ մի դեպքում չվնասել թյուրքական պետությունների և կառավարությունների քաղաքական գործունեությանը, չմիջամտել թյուրքական պետություններում գործող քաղաքական կուսակցությունների և խմբերի տարաձայնություններին և գործել միայն թյուրքական պետությունների և հասարակությունների ընդհանուր շահերի համատեքստում` պետություններին ու ժողովուրդներին ավելի մոտեցնելու նպատակով:

No comments: