Monday, April 5, 2010

Էրդողանը կրկին քննադատել է Իսրայելին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստառադիոընկերության արաբալեզու ծառայությունների բացման արարողության ժամանակ իր ելույթում Իսրայելին կրկին քննադատել է։ Նա նշել է, թե Թուրքիան միշտ կլինի մուսուլմանների կողքին, ուր էլ որ նրանք ապրեն։ Այս մասին հաղորդել է CNN-Turk-ը։ «Մենք չենք կարող անտարբեր նայել, երբ Գազայում երեխաներ են սպանվում։ Դա անմարդկային է։ Մենք անհանգստանում ենք Գազայի երեխաների համար, բայց մեր սրտերը ցավում են նաև Հայիթիի, Չիլիի երեխաների համար։ Մենք չենք կարող անտարբեր լինել, երբ ամպեր են կուտակվում Երուսաղեմում իսլամական աշխարհի շուրջը։ Մեր նպատակը արևմտյան աշխարհին սերտաճելն է, բայց մենք Արևելքին մեջք չդարձրինք։ Արաբներն ու թուրքերը եղբայրներ են, և մենք դավանում ենք նույն արժեքները»,-ասել է նա։

No comments: