Tuesday, April 6, 2010

«ՄԵԿ ԱԶԳ` ՅՈԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

«ԱԶԳ» , 06-04-2010- Թյուրքախոս յոթ պետությունների ներկայացուցչական պատվիրակությունների մասնակցությամբ Բաքվում անցկացված միջոցառումն ավարտվել է «Մեկ ազգ, յոթ պետություն» խորհրդի հիմնադրմամբ: Խորհրդի նախագահ է ընտրվել Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ազեր Հասրեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Ենի մուսավաթ» թերթը, նորաստեղծ խորհրդի կենտրոնակայանը գործունեություն կծավալի Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող «Մեկ ազգ, յոթ պետություն» մշակույթի եւ համերաշխության կազմակերպության կազմում: Անհրաժեշտության դեպքում նորաստեղծ խորհուրդը յոթ թյուրքական պետությունների եւ այլ թյուրքական հանրությունների խնդիրների հետ կապված` հավաքներ կանցկացնի թուրքական հանրապետությունների գլխավոր ներկայացուցչությունում: Հավաքի մասնակիցները որոշել են «ոչ մի դեպքում չվնասել թյուրքական պետությունների եւ կառավարությունների քաղաքական գործունեությանը, չմիջամտել թյուրքական պետություններում գործող քաղաքական կուսակցությունների եւ խմբերի հակասություններին, եւ գործել միայն թյուրքական պետությունների ու հասարակությունների ընդհանուր շահերին ի նպաստ, պետություններին ու ժողովուրդներին ավելի մոտեցնելու ուղղությամբ»:

No comments: