Friday, April 23, 2010

ՔՐՈՈՒԼԻՆ ՀԵԳՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Լրագիր» 23-4-2010- ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին երեկվա ճեպազրույցում խոսել է Ադրբեջանի հետ հարաբերության մասին: Պատասխանելով հարցին, թե Պետդեպի օրակարգում կա՞ն արդյոք այլ բանաձեւեր, որոնք թույլ կտան առաջ տանել հայ-թուրքական կարգավորման գործընթացը, Քրոուլին նշել է. Մենք շատ ջանք ենք ներդրել այս գործընթացում, եւ շարունակելու ենք մեր մշտական քննարկումները կողմերի հետ: Հետեւեք լրացումներին: Հարցին, թե արդյոք նա նկատի ունի Ադրբեջանը, Քրոուլին տվել է դրական պատասխան: Ադրբեջանը վերջերս հետաձգել էր ԱՄՆ հետ համատեղ զորավարժությունը: Այս մասին հարցին Քրոուլին պատասխանել է, թե ԱՄՆ Ադրբեջանը համարում է կարեւոր գործընկեր անվտանգության լայն հարցերի շրջանակում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի մտադրություններին, այդ մասին հարցրեք Ադրբեջանի ղեկավարությանը, խորհուրդ է տվել Քրոուլին: Նա միաժամանակ ասել է, թե զորավարժության հետաձգման վերաբերյալ իրենք չունեն այլ տեղեկատվություն, քան այն, որ դա Ադրբեջանի որոշումն էր, պատասխանելով Ադրբեջանում Իրանի ազդեցության մեծացման մասին ակնարկին:

No comments: