Friday, April 23, 2010

«Առավոտ». Հասկացանք` ում հետ գործ ունենք

Haynews.am. 23-4-2010- «Առավոտի» խմբագրականում կարդում ենք. «Մի բան է, երբ դու կարդում ես, ասենք, Աբդուլhամիդի կամ երիտթուրքերի մասին, մեկ այլ բան` երբ սեփական աչքով ես տեսնում, թե ինչպես են գործնականում կիրառվում պատմությունից ու գրքերից հայտնի երեսպաշտական «հնարքները»: Այս պահին, կարծում եմ, ոչ մեկի համaր գաղտնիք չէ, որ Թուրքիային պետք չեն ո’չ դիվանագիտական հարաբերությունները, ո’չ էլ սահմանի բացումը, իսկ գործընթացի մեջ նրանք մտան, որպեսզի նախ` կասեցնեն Ցեղասպանության ճանաչման գործընթացը, ապա` որ մեզ վրա ճնշում գործադրեն Ղարաբաղի հարցով»: Թերթը նաև գրում է. «Եթե մեզ համար մեկնակետը Ցեղասպանությունը չուրանալն է ու Ադրբեջանի հետ հարաբերություններում միակողմանի զիջումների չգնալը, ապա ցանկացած բանակցություններ, մեծ հաշվով, ողջունելի են: Այս դեպքում մեր օգուտն այն էր, որ մենք հստակ պատկերացում ստացանք, թե ում հետ գործ ունենք և ինչ է մեր հարևանի ուզածը»:

No comments: