Panorama.am. 23-4-2010- Թուրքական «Milliyet» թերթը մեկնաբանել է արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Ըստ պարբերականի` Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացի սառեցումն ունի հետնաբեմ, որտեղ էլ գործադրվող ճնշումների ավելացում կա` կապված Հայաստանի ակնկալիքների չիրականացման հետ:
«Թուրքիայի հետ բանակցության սեղանի շուրջ նստելու գլխավոր պատճառը Հայաստանի համար իր տնտեսական հարցերը լուծելու ցանկությունն էր: Սակայն մերձեցման քաղաքականությոuնից այլ սպասելիք ևս կար. Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնություն ստեղծել ու դա ծառայեցնել հօգուտ Հայաստանի»,- գրում է «Milliyet»-ը:
Նշվում է նաև, որ «վատ ոստիկանի» դերը թողնելով արտասահմանյան հայկական լոբբիին` Երևանը հաշվարկել էր, որ ահագնացող ճնշումների միջոցով Անկարային կհարկադրի ճանաչել ցեղասպանությունը: Ըստ նշված թերթի` Ղարաբաղի հարցում հետքայլ անելուց առաջ Հայաստանը փնտրում էր «արտաքին քաղաքականության մի հաղթանակ»` իր ներքին լսարանին ներկայացնելու համար:
Friday, April 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment