Tert.am. 23-4-2010- Ապրիլի 24-ին 1915թ. զոհված հայերի հիշատակը ոգեկոչելու կոչով հանդես եկած թուրք մտավորականներին սպառնում են թուրք ազգայնականները: Վերջիններն էլ իրավապահներին խնդրում են պաշտպանել իրենց: Այս մասին թուրքական Taraf օրաթերթի հետ հարցազրույցում ասել է «Այս ցավը մեր ցավն է, այս սուգը` բոլորինս» նախաձեռնության կազմակերպիչներից Ջենգիզ Ալղանը:
«Մենք ազգայնականների թիրախում ենք հայտնվել, թեև հրապարակել ենք մարդկային խղճին ուղղված մի կոչ:
Մենք Ցեղասպանություն եզրույթը չենք գործածել, սակայն նրանք Ցեղասպանությունից են խոսում»,- ասել է Ջենգիզ Աղլանը:
«Նախաձեռնության մեկնարկից ի վեր մեզ հայհոյանքներով և սպառնալիքներով լի էլեկտրոնային նամակներ են ուղարկում: Հարցի առնչությամբ խորհրդակցել ենք իրավապահ մարմինների հետ և խնդրել, որպեսզի հնարավոր սադրանքների դեպքում նրանք ապահովեն միջոցառման մասնակիցների անվտանգությունը»,- հայտարարել է Ալղանը:
Հիշեցնեք, որ օրեր առաջ մի խումբ հայտնի թուրք մտավորականներ Թուրքիայի հանրությանն էին դիմել նախաապրիլքսանչորսյան «Այս ցավը մեր ցավն է, այս սուգը` բոլորինս» վերտառությամբ հատուկ ուղերձով` կոչ անելով ապրիլի 24-ին` տեղական ժամանակով 19:00, հավաքվել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում և ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Friday, April 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment