Tert.am 23-4-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն պատրաստվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ քննարկել Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին որոշումը:
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` Դավութօղլուն և Քլինթոնը պատրաստվում են հանդիպել Տալլինում ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում:
Sabah-ի հետ հարցազրույցում Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ Երևանի որոշումը նախաապրիլքսանչորսյան տակտիկական քայլ էր:
«Դա ապրիլի 24-ից առաջ իրականացված տակտիկական քայլ էր, խուսանավում: Ճնշումներ են գործադրում Օբամայի վրա այդ բառը [Ցեղասպանություն] արտասանելու համար: Սակայն այդ որոշումը Թուրքիայի դիրքորոշման վրա չի կարող ազդել: Ամենաբարձր մակարդակով Անկարան հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ գործընթացին և ցանկանում է շարունակել աշխատանքներն այդ համաձայնագրերը վավերացնելու ուղղությամբ»,- հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան:
Friday, April 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment