«Առավոտը» գրում է, որ Հայաստանը ԵվրԱզԷՍ հիմնադրամից ավելի քան 1 միլիարդ դոլար վարկային միջոցներ ստանալու հայտ է ներկայացրել, ինչի մասին «Մի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը. «Խոսքը գնում է այն մասին, որ միացվեն Ռուսաստանն ու Իրանը: Խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանը երկաթուղային ելք ունենա դեպի իրանական սահման»: Պուտինը նաև ասել է. «Տնտեսական առումով սա հասարակ նախագիծ չէ:
Հայաստանը, այնուամենայնիվ, մեր հիմնադրամից 1 միլիարդ դոլար վարկային միջոցներ ստանալու հայտ է ներկայացրել: Ներկայումս հայտը քննարկվում է»:
Tuesday, May 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment