Wednesday, May 19, 2010

Օտարալեզու դպրոցների հիմնումը ռուսական ծրագի՞ր 2010-05-19 11:34:30

Haynews.am. 19-5-2010- «Հրապարակը», անդրադառնալով բուռն քննարկումների առիթ հանդիսացած օտարալեզու դպրոցների հիմնադրման խնդրին, գրում է, որ լուրեր են շրջում, թե դա ռուսական քաղաքականության մասն է. «Նախ ` ռազմաբազաների, ապա «Գույքի պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում Ռուսաստանն ապահովեց իր ներկայությունը հայաստանյան տնտեսության մեջ: Հիմա էլ փորձում է լեզվական խնդիր լուծել…»: Թերթը նաև գրում է, որ օտարալեզու դպրոցների բացման հարցը ռուսական կողմը փորձել է բարձրացնել տարբեր ժամանակներում, սակայն ՀՀ իշխանությունները դրան չեն գնացել. «Տարիներ առաջ Պետդումայի նախագահ Սելեզնյովը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ թեմայով, սակայն վարչապետը դեմ է արտահայտվել»: Ըստ «Հրապարակի»`ռուսալեզու դպրոցների հարցը Հայաստանում քննարկել է Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը: Թերթի համոզմամբ` կա մտավախություն, թե օրենքում փոփոխություններ անելուց հետո հաջորդ քայլը լինելու է ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելը:

No comments: