Monday, May 24, 2010

Օսլոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2010»-ի բացման արարողությունը

Մայիսի 23-ի երեկոյան, Օսլոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2010» Միջազգային երգի մրցույթի բացման արարողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ողջույնի խոսքով հանդես է եկել Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստենգը և «Եվրատեսիլի» տնօրեն Սվանտե Ստոկսելիուսը: Մրցույթի նախորդ տարվա հաղթող, Նորվեգիան ներկայացրած Ալեքսանդր Ռիբակը երգել է իր երգերից մի քանիսը, այդ թվում` 2009-ին հաղթանակ բերած «Հեքիաթը» (Fairytale): Ռուսաստանը ներկայացնող Պյոտր Նալիչը, համաձայն աղբյուրի, չի սպասել արարողության ավարտին և դուրս է եկել մոտավորապես մեկնարկից կես ժամ անց:

No comments: