7or.am. 24-5-2010- -Սա պետք է գնահատել որպես հերթական խայտառակ ապտակը հայկական դիվանագիտությանը, և այստեղ ես չեմ ուզում շեշտը դնել միայն Հայաստան պետության ապիկար գործունեության վրա,-մեկնաբանելով Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված թիվ 2216 բանաձևը՝ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Նա շեշտել է նաև համահայկական քաղաքական ղեկավարության գործունեությունը՝ ասելով, թե բանաձևը մասնավորապես Սփյուռքի հայկական քաղաքական միավորների անգործության հետևանք է։
-Ինչո՞ւ 15 տարի շարունակ սփյուռքյան մեր քաղաքական միավորները չեն զբաղվում միջազգային կարծիք ձևավորելու գործով, որ ազատագրված տարածքները հայապատկան հող են։ Ինչո՞ւ այս աշխատանքը չի տարվում։ Մեր գլխավոր ողբերգությունը սրա մեջ է։ Ինչո՞ւ դրսում մենք՝ հայերս, մեր ունեցած հնարավորությունները չենք օգտագործում այս ուղղությամբ։ Այս իմաստով ես շատ վրդովված եմ, և այս իրավիճակը պետք է սթափեցնի մեզ բոլորիս,-ավելացրել է Ժ. Սեֆիլյանը։
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment