Monday, May 10, 2010

Իրաքի ՀԹ Առաջնորդի հանդիպումը Քրդստանի փոխվարչապետի հետ

«ԱՐԱՔՍ» 10-5-2010- Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանը, մայիսի 6-ին հովվական այցելություն կատարելով Իրաքի Քրդական երկրամաս, իրեն ընկերակցող շքախմբի հետ միասին հանդիպել է տեղական իշխանությունների փոխվարչապետ Ազատ Բարվարիի հետ: Վերոհիշյալ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Փոխվարչապետ Ազատ Մարվարին վստահեցրել է, որ Քրդական երկրամասի իշխանությունները իրենց բոլոր հնարավորությունները պատրաստ են տրամադրելու հայ և այլ քրիստոնեա եղբայրներին և հավելել է, որ «Մենք մեր կարելին կանենք, որպեսզի մեր հայ եղբայրները իրենց հանգիստ զգան Քրդական երկրամասում»: ԻՀԹ Առաջնորդն էլ իր հերթին շնոհակալություն հայտնելով Քրդական երկրամասի իշխանություններին իրենց դրսևոած բարի կամքի համար, մաղթեց, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները շարունակվեն և էլ ավելի խորանան: Հիշատակելի է, որ Քրդական խորհրդարանում մեկ պատգամավոր ունեն հայերը: Նաև որոշ հայեր պետական պաշտոններ են զբաղեցնում այդ երկրամասում:

No comments: