Haynews.am. 22-5-2010- Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի հրաժարականից հետո այդ կուսակցությունն ընտրել է նոր նախագահ` Քյամալ Քիլիչդաօղլու անունով: Վերջինս, ստանձնելով այդ կուսակցության ղեկավարի պաշտոնը, միանգամից սկսել է հակահայկական հայտարարություններ անել: Սեր խոստովանելով «առ ի փոքր եղբայր Ադրբեջան», Քիլիչդաօղլուն հայտարարել է, որ «հայ-թուրքական արձանագրությունները մեծ սխալ էին, և, իշխանության գալուց անմիջապես հետո, իրենք կուղղեն այդ սխալը»:
Նա նաև հայտարարել է, թե իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը «գործեն ընդհանուր ծրագրով»:
Հիշեցնենք, որ թուրքերի «հայրիկ» համարվող նշանավոր հայատյաց Քեմալ Աթաթուրքի կողմից ստեղծված այս կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայքալը խայտառակվեց ողջ Թուրքիայով մեկ, երբ ի հայտ եկան նույն կուսակցության պատգամավորներից մեկի հետ նրա սեռական կապի մասին ձայնագրություններ:
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment