Saturday, May 8, 2010

Ալիևը բոյկոտել է ԱՊՀ գագաթնաժողովը

Tert.am. 8-5-2010- Ադրբեջանի իշխող կուսակցությունը բարձր է գնահատել այսօր կայանալիք ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու Իլհամ Ալիևի որոշումը։ Պատճառը, ըստ «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովի, այն է, որ Հայաստանը ղեկավարում են մարդիկ, ովքեր մասնակցել են «Շուշիի գրավմանը»։ Այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը։ Ըստ Ահմեդովի, Ալիևի այս քայլն ազդանշան է Հայաստանի համար, որ քանի դեռ չեն վերադարձվել տարածքները, Հայաստանի հետ հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող։

No comments: