Wednesday, May 19, 2010

Պաշտոնական Թեհրան. «Իրանի նկատմամբ պատժամիջոցներն անընդունելի և անտրամաբանական են»

Պաշտոնական Թեհրանը անվանել է անօրինական և անտրամաբանական այն Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման նոր բանաձևը, որը ԱՄՆ-ն ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դատին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական Մոջաբա Սամարե Հաշեմին: Նա հայտարարել է, թե «ԱՄՆ-ն առիթ է փնտրում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար: Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, «Իրանին մեղադրում էին միջազգային հանրության հետ չհամագործակցելու մեջ: Հիմա մենք համաձայնեցինք մեր ուրանը խաղաղ նպատակների համար հարստացնել Թուրքիայում և Բրազիլիայում: Վաշինգթոնը, սակայն, նոր պահանջներ է առաջ քաշում: Այստեղ ամեն ինչ անօրինական և անտրամաբանական է»:

No comments: