Tert.am. 25-5-2010- Իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր, ընդդիմադիր Ջաֆար Փանահին գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին, ISNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թեհրանի գլխավոր դատախազը։
Դատախազը պատմել է, որ անցած հինգշաբթի բանտում հանդիպել է Փանահիին և բավարարել մինչև դատը գրավի դիմաց իրեն ազատ արձակելու՝ ռեժիսորի խնդրանքը։
Գրավի չափը դատախազը չի հրապարակել, ինչպես նաև չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի համար են դատելու Փանահիին։
Ջաֆար Փանահին, որը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, կնոջ ու երեխաների հետ ձերբակալվել էր մարտին։ Հետագայում նրա ընտանիքի անդամներն ազատ էին արձակվել։
Ապրիլին Իրանի մշաակույթի նախարարը հայտարարել էր, թե Փանահիի ձերբակալությունը կապված է 2009թ. Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմության գործողությունների մասին նրա նկարահանած ֆիլմի հետ։ Ընդդիմությունը հրաժարվում էր ճանաչել ընտրության արդյունքները և պահանջում էր վերանայել դրանք։
Անցած տարվա հունիսին Փանահին նույնպես ձերբակալվել էր, բայց շատ արագ ազատ էր արձակվել։ 2010թ. փետրվարին ռեժիսորին արգելել էին դուրս գալ երկրից և մասնակցել Բեռլինի կինոփառատոնին։
Tuesday, May 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment