Tert.am. 12-5-2010- Անկարան ներկա պահին աշխատում է Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների կյանքի կոչման ժամանակացույցի ուղղությամբ: Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:
Կարևորելով տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում Թուրքիայի դերակատարությունը` Ալի Բաբաջանը հայտարարել է. «Թուրքիան այն երկիրն է, որն աշխատանքներ է իրականացնում այն հինգ երկրների հետ, որոնք փորձում են լուծում գտնել Իրանի միջուկային խնդրի առնչությամբ: Մեզ վրա մեծ պարտականություն է դրված, քանի որ մենք լավ ենք հասկանում և' Իրանին, և' Արևմուտքին: Թուրքիան այն երկիրն է, որի շնորհիվ Սերբիայի և Բոսնիա Հերցեգովինայի միջև սկսվեց հաշտեցման գործընթացը: Թուրքիան ձեռք է մեկնում նաև Հայաստանին: Առաջին անգամ ստորագրվեցին Արձանագրություններ, և մենք աշխատում ենք այդ փաստաթղթերի կյանքի կոչման ժամանակացույցի ուղղությամբ»,- հայտարարել է Ալի Բաբաջանը:
Wednesday, May 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment