Monday, May 24, 2010

Ադրբեջանում հասկացել են, որ անիմաստ են ծախսում իրենց ռեսուրսները լոբբիստական գործունեություն ծավալելու համար

Panorama.am. 24-5-2010- Ադրբեջանական լոբբիստական պետական կոմիտի աշխատանքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Հերթական քննարկմանը մասնակցել են Կոմիտեի ղեկավար Էլշադ Միռալեմը ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներն ԱՄՆ-ից և Գերմանիայից: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Քննարկման մասնակից Կոմիտեի ղեկավարի ընդդիմախոսները նշել են, որ պետական կոմիտեն իր գործունեության մեջ հաճախ կենտրոնանում է ոչ իրազեկված և օտար լեղզուներ չիմացող մարդկանց վրա, իսկ բացի այդ պետական կոմիտեն ադրբեջանական սփյուռքի մեջ քաղաքական խտրականություն է կրառում` նախապատվությունը տալով համագործակցել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող մարդկանց հետ: Աղբյուրի փոխանցմամբ, քննարկմանը մասնակիցներից մի քանիսը նշել են, որ ադրբեջանական սփյուռքը միայն նոր-նոր է ձևավորվում և դրա համար սխալ է համեմատել հայկական և հրեական սփյուռքի և իրականացրած լոբբի հետ, որոնք ունեն տասնյակ տարիների պատմություն: Քննարկմանը մասնակիցների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ ադրբեջանական լոբբիի կայացման համար անհրաժեշտ է ադրբեջանցիներին միավորել համազգային գաղափարի շուրջ:

No comments: