Tert.am. 19-5-2010- Ճիշտ չեն բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցվել է: Այս մասին, թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև, որ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ վերսկսել բոլոր սոցիալ-տնտեսական գործընթացները:
Հարցազրույցում Դավութօղլուն հիմնականում խոսել է օրեր առաջ Թեհրանում Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի միջև ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման վերաբերյալ համաձայնագրի մասին, որով նախատեսվում է իրանական ցածրհարստացված ուրանը Թուրքիայի տարածքում փոխանակել հարստացված միջուկային վառելիքի հետ:
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment