Wednesday, May 19, 2010

Ադրբեջանում մեկնարկում է մեկամսյա թատերական շրջան` «Մարդու իրավունքներ» բեմականացումներով

Haynews.am. 19-5-2010- Զավեշտալի թատերական շրջան է սկսվել Ադրբեջանում: Բեմականացումը, որի հիմնադիրն է այդ երկրի «մարդու իրավունքների պաշտպանը», կոչվում է «Մարդու իրավունքները Ադրբեջանում»: Թատերական ներկայացումն, անշուշտ, անցնում է բավական հետաքրքիր մթնոլորտում: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ալիևների սուլթնաությունն համարվող այդ տարածքում «նորին մեծություն խանի» և նրա կամակատարների հրահանգով փակվել են բազմաթիվ ընդդիմադիր թերթեր, իսկ բանտերում լրագրողների պակաս իհարկե չի զգացվում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի սուլթանությունում 3 բլոգերներ դատապարտվել էին երկարատև բանտարկության միայն այն պատճառով, որ քննադատել էին Ադրբեջան ավանակներ ներմուծող մի պատգամավորի:

No comments: