Thursday, May 20, 2010

Իրանը չի հավատում նոր սանկցիաների իրական լինելուն

Panorama.am. 19-5-2010- Իրանի առաջատար գործիչները հերքել են ՄԱԿ-ի կողմից Թեհրանի նկատմամբ նոր սանկցիաներ կիրառելու հնարավորությունը` կապված իր միջուկային ծրագրի հետ: Ահմադինեժադի խորհրդականներից Մոժտաբա Հաշեմի Սամարեհը հայտարարել է, որ առաջարկվող միջոցներն անօրինական են: Իսկ Իրանի միջուկային հաստատության ղեկավար Ալի Ակբար Սալեխին հայտարարել է, թե հզոր տերություններն, այսպիսով, վարկաբեկում են իրենց: Հաղորդում է BBC-ին:

No comments: