Երիտասարդական պալատի`Կուկուռուզնիկի տեղում նոր համալիր կառուցելու նպատակով կազմակերպված մրցույթում հաղթող է ճանաչվել ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արաին: Նրա նախագծած համալիրն իր մեջ ընդգրկելու է հյուրանոց, բիզնես կենտրոն, բնակարանային համալիր: Արաիի շենքերի պատուհանների 95 %-ը նայելու են Արարատին: Հայերին ու հայկական ճարտարապետությունն ուսումնասիրած ճապոնացի ճարտարապետը Արարատի երկու գագաթներն էլ է օգտագործել նախագծի մեջ:
Համալիրի կառուցումը կսկսվի Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո: Շինարարությունը կտևի 3-4 տարի: Ներդրումային ծրագիրը կազմում է 200 մլն դոլար:
Tuesday, May 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment