Wednesday, May 19, 2010

Ծիրանի կորիզ, ջրվեժ, ծիրանենի… Եվրատեսիլի բեմում

Panorama.am. 19-5-2010- Նախօրեին «Եվրատեսիլ-2010» երգի միջաջգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասն ունեցել է իր առաջին փորձը հիմնական բեմահարթակի վրա: Նա ոչ միայն երգել է իր «Ծիրանի կորիզը», այլ միաժամանակ նրա հետևում հայտնվել է հենց ծիրանի կորիզ: Բեմում եղել է նաև արհեստական ջրվեժ: Կատարման ժամանակ բալետի պարուհին մոտենում է ջրվեժին: Նրա սկահակով ջուր է վերցնում և ցողում ծիրանի կորիզը, ինչը խորհրդանշում է կյանք տալը: Կորիզը բացվում է, որի միջից դուրս է գալիս ծիրանի ծառ, որը շարունակում է աճել մինչև երգի ավարտը: Եվա Ռիվասին բեմ է ուղեկցում հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Նա նստած քարին` դուդուկ է նվագում: Բեմում եղել են նաև Տիգրան Պետրոսյանը, Դորիանս խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը, Մարիամ Մեհրաբովան (բեկ վոկալ): Ե. Ռիվասը փորձի ժամանակ իր բեմական հագուստով չի եղել, բայց տեսախցիկների առջև ցույց է տվել. այն եղել է ծիրանագույն երկար զգեստ: Բեմը լուսավորված է եղել ծիրանագույն, իսկ ծխի էֆեկը համապատասխանել է երգի առասպելային ոգուն: Այս մասին տեղեկացանք «Եվրատեսիլ-2010» -ի պաշտոնական կայքից: Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու մայիսի 25-29-ը Օսլայում, որին մասնակցում է 39 պետություն: Հայաստանի ներկայացուցիչը պետք է ելույթ ունենա երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ` մայիսի 27-ին` երկրորդ համարի ներքո:

No comments: