Report.am. 18-5-2010- Մեծ Բրիտանիան չի պատրաստվում վերանայել Ֆոլքլենդյան կղզիների կարգավիճակի հարցը և դրա շուրջ բանակցություններ վարել Արգենտինայի հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Միավորված Թագավորության արտաքին գործերի նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները կոչ է արել Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Դեվիդ Քեմերոնին՝ վերսկսել բանակցությունները Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների վիճելի կարգավիճակի շուրջ:
Սակայն ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ջերեմի Բրաունը, «Ֆոլքլենդյան կղզիների նկատմամբ մեր ինքնիշխանության շուրջ մենք կասկածներ չունենք: Այստեղ կիրառվում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, որ ամրագրված է ՄԱԿ-ի խարտիայում: Բանակցությունները հնարավոր են, եթե միայն դա ցանկանան կղզու բնակիչները»- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Արգենտինայի ափերից 500 կիլոմետր հեռավորությամբ, Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում գտնվող կղզիների պատկանելիության հարցի շուրջ վիճում են Արգենտինան և Մեծ Բրիտանիան:
1982 թվականին Արգենտինան փորձեց ուժով ամրապնդվել կղզիներում, որոնք Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ են 1833 թվականից: Դա երկու երկրների միջև ռազմական կոնֆլիկտի պատճառ դարձավ, ինչի արդյունքում զոհվեց 649 արգենտինացի և 255 բրիտանացի։ 72-օրյա պատերազմում այդ ժամանակ հաղթեց Մեծ Բրիտանիան։
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment